Facebook սոցիալական ցանցի կապիտալիզացիան հատել է 100 միլիարդ դոլարի նշագիծը, ինչը կարելի է համարել հոգեբանական կարևոր սահման:
Երեկ Նյու Յորքում առևտրային օրվա բացման պահին Facebook-ի արժեթղթերի արժեքը բարձրացել է 2.6 տոկոսով. մեկ բաժնետոմսն արժեցել է 41.60 դոլար, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է: Ներդրողների խոսքով՝ շուկան դրական է արձագանքում բջջային ոլորտում գովազդից ընկերության ունեցած եկամուտների աճին:
Տարեսկզբից Facebook-ի բաժնետոմսերը թանկացել են 52 տոկոսով: Facebook-ի արժեթղթերը բացարձակ նվազագույն ցուցանիշ են ունեցել 2012-ի սեպտեմբերին: Այդ ժամանակ մեկ բաժնետոմսն արժեր 17.73 դոլար:







































