Monday, 15 06 2026
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան

Հանցախումբը սպառնում և ծեծում է ակտիվիստներին (տեսանյութ)

Քաղաքապետարանի առջև անժամկետ նստացույց անող երիտասարդներն այսօր հայտարարեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ անձինք ծեծում և սպառնում են ակտիվիստներին:

Ակտիվիստ Սուրեն Սահակյանի խոսքով՝ սպառնալիքներ են հնչել նաև քաղաքապետարանի մոտ: Երեք օր առաջ սև մեքենա է կանգնել, սպառնացել տեղում գտնվող միակ ակտիվիստին և հեռացել. «Հայտարարել են, թե ընտանիքներն են վնասելու, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Այս մասին որոշ ժամանակ անց տեղյակ ենք պահել ոստիկանությանը, բայց նրանց միակ արձագանքը հետևյալն է՝ համեցեք բաժին, դիմում տվեք այդ մասին, փորձենք ճշտել: Ոստիկանությունը անգործություն է ցուցաբերել և ընթացք չի տվել գործին՝ չնայած մեր բանավոր բողոքներին»:

Երիտասարդները ոստիկանությունից պահանջել են անվտանգության նկատառումներից ելնելով գիշերը մեկ հերթապահ ոստիկան նշանակել քաղաքապետարանի առջև, սակայն դա էլ չի արվել. «Զուտ նրա համար, որ ոստիկանի ներկայությունը հանցագործի վրա ազդեցություն կունենա, մենք ուզում էինք, որ տարածքում գիշերը մի ոստիկան լիներ: Բացի այդ, մենք ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք չունենք, իսկ ոստիկանությունն այդ իրավունքն ունի»:

Երիտասարդները իրենց անվտանգության նպատակով մի քանի օր քնել են քաղաքապետարանի աստիճանահարթակին՝ տեսախցիկների տակ: Երեք օր անց ակտիվիստներից Վահագնին բերման են ենթարկել և զգուշացրել, որ աստիճանահարթակներից այն կողմ գիշերի: Վահագնի պնդմամբ՝ այդ օրը քաղաքապետը մինչև ուշ գիշեր մնացել էր քաղաքապետարանում, դրա համար էլ իրեն տարել են տարածքից: Նա հավատացած է՝ քաղաքապետարանն ու ոստիկանությունը պայմանավորված են գործում:

Ակտիվիստներն ասացին նաև, որ հանցագործություն իրականացնողները տասը հոգի են, ովքեր ոչ միայն մարդ են ծեծում, այլև գողություններ անում. «Երկու օր առաջ հեռախոս են գողացել, երեկ՝ ոսկյա շղթա: Մենք քաղաքապետարանի առջև մեզ ապահով չենք զգում»,- հավելեց Սուրեն Սահակյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում