Թեհրանում բացվում է ալկոհոլիզմից բուժվելու առաջին կենտրոնը: Սոցիալական ծառայությունների՝ ալկոհոլիզմի դեմ պայքարի բյուրոյի տնօրեն Ֆարիդ Բարատիի խոսքով՝ դա կլինի փորձնական նախագիծ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ժամանակի ընթացքում կհայտնվեն նաև այլ նման բուժհաստատություններ, սակայն սկզբում պահանջվում է ուսումնասիրել արդյունքներն ու փորձնական կենտրոնի աշխատանքային պայմանները՝ նշել է նա: Կենտրոնի հիվանդները մեկ ամիս կանցնեն բուժման կուրս: Ցանկացողները կարող են հոսպիտալացվել:
Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանում, որտեղ ալկոհոլի օգտագործումը պաշտոնապես արգելված է, ոստիկանության տվյալներով՝ հաշվվում է ալկոհոլից կախվածություն ունեցող ավելի քան 200 մարդ:
Երկրում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարողները տուգանվում են 2 մլն ռիալով (174 դոլար):








































