Monday, 06 07 2026
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
19:10
Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

Երևանի թիմը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք-2013»-ի հաղթող

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա են գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին:

Հոբելյանական տասներորդ մրցումներին մասնակցել է 2041 ընտանիք Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք անցել է եզրափակիչ փուլ և մասնակցել գավաթի համար որոշիչ մրցումներին:

«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլով:

Վեց մարզաձևերում մասնակիցները պայքարել են տարիքային չորս խմբերով: Երևանի մարզական պատվիրակությունը 2078 միավորով, ընդհանուր թիմային հաշվարկով, գրավել է առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի թիմին, գավաթը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետն իր հերթին, գավաթը փոխանցելով երևանյան մարզական թիմին, շնորհավորել է հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ հետագա տարիներին ևս Երևանի թիմը հաջող մրցելույթներ կունենա և կգրանցի բարձր արդյունքներ:

«Շնորհավորում եմ մեր բոլոր ընտանիքներին «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթում պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու և գավաթը մայրաքաղաք բերելու կապակցությամբ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դուք կարողացաք բարձր պահել Երևանի պատիվը, ինչն իսկապես գնահատանքի է արժանի: Վստահ եմ, որ դուք օրինակ կծառայեք երևանյան մյուս ընտանիքներին ևս` առողջ ապրելակերպի խթանման ու մարզական կյանքի աշխուժացման առումով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում