Տոկիոն դեսպանատներ կբացի ևս 6 երկրներում և կմեծացնի աշխատակազմը արտասահմանյան ներկայացուցչություններում՝ ճապոնական բիզնես-ոլորտի հետ համագործակցությունն ընդլայնելու և երկրի սահմանններից դուրս ճապոնացի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը նախատեսում է դեսպանատներ բացել Բութանում, Նամիբիայում, Մարշալյան Կղզիների Հանրապետությունում, Բարբադոսում, Հայաստանում և Թուրքմենստանում: Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ սպասվում է, որ այդ երկրներում ճապոնական ընկերությունների գործնական ակտիվությունը կաճի:
Նախարարությունը նախատեսում է նաև արտասահմանյան ներկայացուցչություններում մոտ 70 մարդով ավելացնել աշխատակազմը:









































