Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

«Լեոպոլդ կատուն» ակտուալ չէ

Քաղաքական մրցակցությունը, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, միանգամայն բնական իրողություն է, անգամ այնպիսի երկրներում, որտեղ մրցակցության դասական կանոններ ու պատկերացումներ չեն գործում: Բայց երբ այդ մրցակցությունը վերածվում է թշնամության, միմյանց ոչնչացնելու գործընթացի, ապա այստեղ արդեն կարևոր չէ, թե ով էր առաջինը սկսել, ով էր տեղին սկսել կամ շարունակել: Ամենը սկսում է աշխատել բոլորի` թե՛ ընդդիմության կամ ընդդիմությունների, թե՛ հասարակության դեմ, և՝ միայն իշխանության օգտին: Ահա թե ինչու պետք է պարզապես տանել այն գիծը, որ ընտրել ես, որը համարում ես ճիշտ, և այդ գծի շրջանակում հարաբերվել հասարակության հետ, փորձել համոզել հասարակությանը, որ հենց այդ տարբերակն է ճիշտ, փաստարկել սեփական մոտեցումները, ապացուցել դրանց իրավացիությունն ու արդյունավետությունը և այդպիսով պայքարել հանրային համակրանքի համար, ոչ թե ավելորդ էներգիա վատնել այլ ուժերին ոչնչացնելու վրա: Բանն այն է, որ ամեն մեկն իր գործով է իրեն կամ վեր հանում, կամ ոչնչացնում, քանի որ հասարակությունը իր որոշումները, իր քաղաքական համակրանքները և հակակրանքները ձևավորում է ոչ թե այդ փոխադարձ ոչնչացման մթնոլորտում, այլ այն հիմքի վրա, թե ով ինչ գործ է կատարում, ում գործի ինչ արդյունք է տեսանելի լինում: Ամեն ինչ շատ պարզ է:

Որևէ մեկը թող չփորձի հանրությանը համոզել, թե սա ընդդիմություն է, իսկ նա՝ ոչ, թե սա խաբում է, իսկ նա՝ ոչ: Ամեն ոք, ամեն ուժ թող անի իր գործն այնպես, ինչպես հարկ է համարում, իսկ հասարակությունը կտա իր գնահատականը: Եվ եթե որևէ մեկը ինչ-որ գործով խանգարում է մյուսին, ապա թող բոլորը վստահ լինեն, որ հասարակության գնահատականն էլի չի ուշանալու: Հայաստանի հասարակությունն այնքան է այդպիսի բաներ տեսել, որ նրա մեջ ձևավորվել են ներքին ամուր և արդյունավետ ինդիկատորներ, որոնցով արագ դուրս է բերում և գնահատում ընդդիմության կեղծն ու անկեղծը: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ ամեն մի ընդդիմադիր ուժ անի իր գործը: Եվ դա հատկապես կարևոր է այն ուժի համար, որը վերջին տարիների իրադարձությունների արդյունքում հանդիսանում է ընդդիմադիր դաշտի առաջատարը: Այդ փոխադարձ ոչնչացման պրակտիկայի դադարեցումը կարևոր է հենց այդ ուժի համար, որովհետև ուժեղը, հզորը չունի ոչնչացնելու կարիք, ուժեղը չի վախենում գործի մրցակցությունից և չի տրվում քարոզչական խայթոցներին, քանի որ ուժեղը հենց գործով է ուժեղ լինում: Հետևաբար, նա պետք է առաջինը շահագրգռված լինի բացառապես գործով չափվելու հարցում:

Այդ պրակտիկան պետք է արմատավորվի ընդդիմադիր դաշտում, և այդ առումով դրական է, որ «Ժառանգությունը» ներկայիս լարված մթնոլորտում այդպիսի ազդակներ է հաղորդում: Կարևոր է, որ վերջինս դրանցում ցուցաբերի հետևողականություն և այդ պրակտիկան «պարտադրի» ամբողջ դաշտին: Այլապես վերջին շրջանում սկսել էր դրսևորվել մի տարօրինակ և խորքային առումով վտանգավոր միտում. ընդդիմադիր դաշում առկա փոխադարձ «կրակոցների» և «խայթոցների» ֆոնին հանդուրժողության և լայնախոհության «Լեոպոլդ կատվի» կերպար էր ստացել իշխանությունը, ինչը իրավիճակն ընդհանրապես հասցրել էր աբսուրդի թատրոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում