Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Նիկլաս Բենդտները կարող է իր կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում:
Goal.com-ի հավաստիացմամբ՝ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Համբուրգ»-ի ղեկավարությունը: Դանիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց գերմանական թիմը պատրաստ է 2.6 մլն ֆունտ վճարել:
Նշենք, որ ավելի վաղ Բենդտները հայտնվել էր նաև «Այտրախտ»-ի և «Մալագա»-ի ուշադրության կենտրոնում, սակայն ֆուտբոլիստը չի կարողացել համաձայնության գալ ակումբների հետ անձնական պայմանագրի պայմանների հարցում:






































