RIA Novosti-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իսրայելցի իր գործընկեր Բենիամին Նեթանյահուին հայտնել է, որ աջակցում է Իրանի միջուկային ծրագրին, սակայն Իրանի վարքագիծը իր մոտ պարբերաբար մտավախություն է առաջացնում:
«Վարչապետը հստակ հասկանալ տվեց, որ մենք աջակցում ենք միջուկային ծրագրի ձեռք բերված համաձայնությանը: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի այն պատշաճ կերպով իրականացվի: Մենք նաև պետք է զգոն լինենք` կապված տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների հետ»,- երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:
Նեթանյահուն, ով երկուշաբթի օրը Լոնդոնում բանակցություններ է վարել Մեյի հետ, Իրանին անվանում է Իսրայելի անվտանգության ամենամեծ սպառնալիքը և հայտնի է որպես ձեռք բերված միջուկային համաձայնության ամենամեծ քննադատ:







































