«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովին այսօր ելույթ ունեցավ նաև Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը։
«Ես ուզում էի իմ տղային բերել, սակայն չթողեցին։ Նախարարը մեր առաջն առավ: Ես սպասում էի այս օրվան: Մեր զինուժն ինձ ասել էր՝ կբացահայտի ամեն ինչ: Ոչինչ չբացահայտեց, կորավ-գնաց, իմ անմեղ երեխային կորցրի»,-ասաց նա:
Աշխարհիկ Ստեփանյանը նաև նշեց, որ չկարողացավ որևէ արդյունքի հասնել. «Ամո՛թ Սերժին: Այսօր իմ գործն արդեն իրենք չեն բացահայտում, գյուղապետին են հանձնել գործը: Նա ի՞նչ կապ ունի գործի հետ, ասեք տեսնեմ»։









































