Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի մի քանի շրջաններում մոտ 400 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է ria.ru-ն:
Ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին, հայտնել է Անկարայում ԴԱԻՇ-ի 60 ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման մասին, որոնց մեծ մասը արտասահմանցիներ են:
Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են նաև Թուրքիայի հարավարևելյան հատվածում(Ադանա, Քոնյա, Չորում, Էլյազիգ,Բուրսա և այլ ), որտեղ ձերբակալվել է մոտ 150 մարդ:









































