Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զովել է 27 մարդ, վիրավորվել՝ 358-ը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:
Ուրբաթ քաղաքում երկու պայթյուն է որոտացել: Reuters գործակալության տվյալներով՝ դրանք տեղի են ունեցել մզկիթի մոտ ուրբաթօրյա աղոթքից հետո:
Agence France-Presse-ն իր հերթին հաղորդում է, որ պայթյուններից մեկը որոտացել է քաղաքի կենտրոնում, իսկ մյուսը՝ նավահանգստի մոտ:
Դեռևս ոչ մեկը չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը:









































