Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով շաբաթ օրը վերընտրվել է առաջիկա 4 տարում կուսակցության նախագահ, հայտարարել է, որ ծրագրում է 2018 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ըստ ամենայնի, ես թեկնածու կլինեմ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից այդ ընտրություններին։ Դա կլինի արդեն 6-րդ անգամ։ Դա ռեկորդ է Եվրոպայի մասշտաբով»,-ասել է նա լրագրողներին Մոսկվայում, որտեղ անցկացվում է կուսակցության համագումարը։









































