Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը պլանավորել է հունիսի առաջին կեսին այցելել Ադրբեջան:
ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական Վահրամ Տեր-Մաթևոսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ այցի բուն նպատակների մասին խոսել հնարավոր է միայն սպեկուլյացիոն մակարդակով:
Տեր-Մաթևոսյանը նշեց, որ շատ են եղել դեպքերը, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը եկել է միայն Հայաստան և պարտադիր չէ, որ ցանկացած տարածաշրջան այցելության դեպքում այցելություն լինի նաև Հայաստան:
Նա նաև նկատեց, որ Ափաթուրայի Ադրբեջան այցի ժամանակ կարող են տարբեր խնդիրներ քննարկվել` սկսած Nabucco-ի վերաբերյալ Ադրբեջանի նավթային ընկերության հայտարարությունից, վերջացրած ամենատարբեր աշխարհագրական խնդիրներ: Ավելին, ըստ Տեր-Մաթևոսյանի նման թիրախայի այցերը գերազանցապես կարելի է պայմանավորել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությամբ, կամ էներգետիկ ինչ-որ խնդիրներով:









































