Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Ազգի հերոսը բանտում է, իսկ ազգի տականքը պայքարում է բարձրագույն իշխանության համար

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

-Պարոն Զոլյան, հետևելով նախընտրական այս զարգացումներին, երբ դաշինքներ են ձևավորվում, ի՞նչ տպավորություն եք ստանում, արդյո՞ք այս անգամ ՀՀԿ-ին ռեալ ընդդիմադիր ուժ կա կամ կհասցնի ձևավորվել այս ընթացքում:

-Անցյալ անգամ պայմանավորվեցինք, որ պետք չէ գործածել քաղաքագիտական տերմիններ՝ կուսակցություն, ընդդիմություն և այլն, որովհետև խոսքն այլ պրոցեսների մասին է, որոնք նկարագրվոմ են կա՛մ ջունգլիների օրենքով, կա՛մ գողական աշխարհի: Այսինքն՝ ավելի ճիշտ կլինի նկարագրել Մաուգլիի տեսարաններով՝ շնագայլերը հարձակվում են, հետո վախեցած փախչում են և այլն: Այսինքն՝ կա շահերի սպասարկում և կան շահերը սպասարկող խմբավորումներ: Մենք տեսանք Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, և թե ինչպես հաջորդ օրը ՀՀԿ-ի ղեկավար կազմի անդամները, որ Աստված գիտի թե ինչեր էին ասում Ծառուկյանի մասին, մեկ էլ ողջունեցին նրա վերադարձը քաղաքականություն՝ նրան համարելով լուրջ քաղաքական գործիչ: Դրանից հետո մենք տեսանք Հովիկ Աբրահամյանի դուրս գալը ՀՀկ-ից: Տեսանք, որ մի մարդ, որ քաղաքականության մեջ դեռ շատ չի էլ մտել, հավակնում է ղեկավարել հսկայական դաշինք: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ եթե լինեին կուսակցություններ, բոլորովին այլ իրավիճակ կլիներ: Ի՞նչ պատահեց ՀՀԿ-ի հետ, որ 2 տարում փոխեց նույն մարդու մասին կարծիքը, այդ մարդն ի՞նչ է արել, Սորբոնո՞ւմ է սովորել, թե՞ Հարվարդում, որ իրեն արդեն լուրջ քաղաքական գործիչ են համարում նույն մարդիկ, ովքեր նրան անգրագետ էին համարում: Կամ ինչպե՞ս իմացան Սեյրան Օհանյանի քաղաքական կշիռը, երբ որ նա կուսակցության մեջ չի եղել: Կամ Կարեն Կարապետյանը, որ ընդամենը մեկ ամսվա կուսակցական էր, դարձավ հսկայական կուսակցության ղեկավարի առաջին տեղակալ: Նախևառաջ ՀՀԿ-ն է ամենամոտ կանգնած ընտրական ռեսուրսներին, ուստի պայքարը լինելու է այնտեղ: Նախընտրական գործընթացներն իմաստ չունի դիտարկել քաղաքագիտական տեսանկյունից…

-Ի՞նչ եք կարծում, այս դաշինքները, որ ձևավորվել են և իրենց նպատակը համարում են ամեն գնով Սերժ Սարգսյանի հեռացումը, նշում են, որ կապ չունի գաղափարախոսությունը, պետք է միավորվել և Սերժ Սարգսյանին գահընկեց անել. նմանատիպ մոդելը կարո՞ղ է հաջողություն ունենալ:

-Դա արդարացված է, որովհետև եթե մենք խոսում ենք շահերի բախման մասին, դա չի նշանակում, որ բոլոր շահերն անընդունելի են: Այսօր պարզ երևում է, որ համընկնում են ինչ-ինչ խմբավորումների շահեր, բայց դրանք համընկնում են նաև պետության զարգացման հետ, օրինակ՝ ներդրողների շահերը, ներմուծողների շահերը… Սերժ Սարգսյանի հեռացումն, իրոք, շատ ճիշտ է, բայց գտնում եմ, որ պետք է ավելացնել նաև երկրոդ պահանջը՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ին՞չ ընտրություններ, երբ ազգի սերուցքը բանտում է, իսկ ազգի տականքը պայքարում է բարձրագույն իշխանության համար: Մենք չենք կարող լավ նպատակների հասնել, երբ ի սկզբանե գտնվում ենք անարդար վիճակում և ավելացնում ենք այս անարդարությունը: Այս ամեն ինչի՝ ճգնաժամի, արտագաղթի, քայքայված տնտեսության, պաշտպանական համակարգի ոչ բարվոք վիճակի, խայտառակ արտաքին քաղաքականության համար պատասխանատուն Ս. Սարգսյանն է: Բան կփոխվի թե ոչ՝ ինքը պետք է հեռանա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում