ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ի պատասխան Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումներին: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 13 ֆիզիկական անձ, որոնց մեջ կան Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի և Լիբանանի քաղաքացիներ:
Սահմանափակումները տարածվել են նաև 12 ընկերությունների վրա, որոնց բազան Իրանում է, Լիբանանում, Չինաստանում և ԱՄԷ-ում:










































