ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 3-ին Փարիզում Լուվրի թանգարանի մոտ ահաբեկչության փորձը պետք է նախազգուշացում լինի Միացյալ Նահանգների համար այն մասին, թե ինչպիսի վտանգ է իրենից ներկայացնում ծայրահեղական իսլամիզմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Արմատական իսլամիստական ահաբեկիչը հենց նոր հարձակում է իրականացրել Փարիզում Լուվր թանգարանի վրա: Զբոսաշրջիկները արգելափակվել են ներսում: Ֆրանսիան կրկին նյարդայնացած է: Ամերիկա, խելքի եկե՛ք»,- հայտարարել է Թրամփը:
A new radical Islamic terrorist has just attacked in Louvre Museum in Paris. Tourists were locked down. France on edge again. GET SMART U.S.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 3 февраля 2017 г.







































