Բելգիայի Նամյուր քաղաքի կայարանում տարհանում է իրականացվել սրահներից մեկում հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: Այս մասին հայտնել են Բելգիայի ոստիկանական աղբյուրները:
Գնացքների երթևեկությունը կայարանով ամբողջովին դադարեցվել է: Ոստիկանությունը շրջապատել է կայարանը: Դեպքի վայր են կանչել սակրավորների, փոխանցում է Interfax-ը:







































