Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Սերժ Սարգսյանը մրցույթ է հայտարարել ՀՀԿ-ում

Հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը հասարակական-քաղաքական ակտիվի ուշադրությանն արժանացավ առավելապես Հովիկ Աբրահամյանին ուղղված մեսիջների համատեքստում, իսկ խորհրդի նիստում էլ ինտրիգը այն էր, որ Կարեն Կարապետյանը մոսկովյան այցից հետո դարձավ ՀՀԿ երկրորդ մարդը՝ նախագահի առաջին տեղակալ:

Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի շուրջ ինտրիգներից և մեսիջներից զատ՝ Սերժ Սարգսյանի ելույթում կար նաև մեկ այլ ուշագրավ բաղադրիչ, ենթատեքստ, որը դուրս մնաց լայն ուշադրությունից: Սերժ Սարգսյանը ըստ էության խոսում էր այն մասին, թե ինչն է ինքը հանդուրժելու և տեղ տալու՝ որպես կուսակցության նախագահ, իսկ ինչը՝ ոչ: Նա ըստ էության ներկայացնում էր իր մոտ «ընդունելության» արժանանալու չափանիշները: Ավելին, այնքան էլ, իհարկե, պարզ չէր՝ որպես հանրապետությա՞ն նախագահ, թե՞ որպես ՀՀԿ նախագահ: Սակայն նա ներկայացնում էր այն «պահանջները», որոնց պետք է բավարարեն կուսակցականները իրենց անվտանգ, պաշտպանված զգալու և առաջընթաց ունենալու, դերակատարում ունենալու համար:

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր ելույթով հայտարարում էր ներկուսակցական մրցույթ՝ իր հավանությանն արժանանալու, իր հովանու տակ հայտնվելու համար: Սա հետաքրքրական էր ոչ միայն նախընտրական համատեքստում, որտեղ իշխանության շարքերում առկա է իսկապես լուրջ մրցակցություն, և Սերժ Սարգսյանի համար շատ կարևոր է այն կառավարելի պահելը, քանի որ տեղերը քիչ են, և իշխանության ամենափոքր հատվածի գինն անգամ դառնում է բավական բարձր: Խնդիրը այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի այդ նիստում հանդես էր գալիս հատուկ, ընդգծված որոշողի դիրքերից՝ ցույց տալու համար, որ ինքն է որոշողը:

Եվ այստեղ, իհարկե, խնդիրը այլևս Հովիկ Աբրահամյանը չէր, նրա առումով առնվազն ներիշխանական կոնտեքստում ամեն ինչ շատ պարզ է: Սերժ Սարգսյանը իր որոշողի դիրքերը ընդգծում էր Կարեն Կարապետյանի համեմատ:

Բանն այն է, որ Կարապետյանը ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում էր Մոսկվա այցից հետո: Այդ այցի ընթացքում Կարապետյանին ընդունեցին մեծ պատվով, պաշտոնական այցի արարողակարգի գործնականում ամբողջ շքեղությամբ: Միևնույն ժամանակ եղավ նաև ոչ պաշտոնական «շքեղությունը»՝ Ռուսաստանի հայ գործարարների աջակցություն-հայտարարության տեսքով, որով նրանք հայտնում էին ներդրումներ կատարելու և Կարեն Կարապետյանին աջակցելու պատրաստակամություն:

Այդ շարքում անկասկած առանցքային դեր ուներ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը էական ազդեցություն ունի հայաստանյան դաշտում: Եվ այս ամենն, իհարկե, իշխանության շարքերում առնվազն առաջացրին այն ընկալումը, որ Մոսկվայում ըստ էության կնքվել է այլևս Հայաստանի նոր իշխանությունը, և Կարեն Կարապետյանն այլևս ոչ թե զուտ մենեջեր է, այլ նաև որոշող:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում տաք հետքով փորձում էր ցույց տալ կուսակցականներին, որ որոշողը ինքն է, ոչ թե Կարեն Կարապետյանը, և պետք է հայացքը չթեքել իրենից: Թեև Հովիկ Աբրահամյանն էլ ՀՀԿ-ականներին համոզում էր, հավաստիացնում, որ որոշողն այլևս Սերժ Սարգսյանը չէ, այլ «մայր գետին խառնված» ջրերը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում