Սպիտակ տունը հայտարարել է, որ թողարկել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի մասին հրամանագրի նորացված ուղեցույցը, որտեղ ճշտվում է, որ ԱՄՆ ու համար գրին-քարտի տերերից չի պահանջվում հատուկ թույլտվություն, հայտնում է Reuters-ը:
«Իրավաբանորեն մշտական բնակիչներ հանդիսացող անձինք չեն ընկնում արգելքի տակ, նրանց պետք չէ հատուկ թույլտվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:









































