Վաշինգտոնի բնակչուհիները ձգտում են նմանակել առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի և նախագահ Թրամփի դստեր՝ Իվանկայի ոճերը՝ գրում է The Hill-ը:
Թերթը գրում է, որ շատ կանայք դիմում են վիրաբույժներին՝ Մելանյայի այտոսկրերի պես այտոսկրեր ունենալու համար, կամ էլ շրջում են խանութներում՝ փորձելով նախագահի աղջկա զգեստների ոճով զգեստ գնել:
Կանանց կարծիքով՝ Իվանկայի՝ ժամանակակից բացվածքներով և անհամաչափ լուծումներով ոճը ընդգծում է կանացիությունը՝ միաժամանակ լրջություն հաղորդելով կերպարին:








































