Խորվաթիայում գերեզմանատանը հայտնաբերվել է այլմոլորակայինի գլուխ: Տեղի նահանգապետը խնդրել է մանրամասն ուսումնասիրել այս անսովոր գտածոն: Անձամբ նա հավատացած է, որ այն ոչ երկրային ծագում ունի, հաղորդում է Mirror Online-ը::
«Գլուխը հայտնաբերվել է հողի տակ՝ մոտ մեկ մետր խորությամբ: Անսպասելի բացահայտումը ստիպել է աշխատողներին իսկական շոկ ապրել: Ես գիտեմ, որ դա ծիծաղելի է հնչում, սակայն մենք չենք կարող մեկնաբանության ավելի ռացիոնալ տարբերակ գտնել»,- ասել է Մեջիմուրյե շրջանի նահանգապետ Իվան Ստեֆիկը:
Տեղի բնակիչների խոսքերով` գլուխը պատրաստված է փոփուկ ռետինանման նյութից, իսկ բերանը հիշեցնում է թռչնի կտուց:
Սկեպտիկները հակված են ենթադրել, որ ոչ երկրային կյանի գոյության նոր ապացույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ տարօրինակ ձևի ծառի արմատ:







































