Reddit սոցցանցի lensoo մականունով օգտատերը հրապարակել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես են տասնյակ բազեներ «ճանապարհորդում» սովորական ուղևորատար օդանավով: Լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, աղմկահարույց լուսանկարն արել է անձնակազմի հրամանատարը:
Հրապարակման հեղինակը պնդում է, որ 80 բազեների համար, որոնք տեղավորվել են օդանավի մեջտեղի շարքի զգալի հատվածում, տոմսերը գնել է Սաուդյան Արաբիայի արքայազնը: Որպեսզի բազեները թռիչքի ժամանակ չվախենան և հանգիստ մնան, նրանց աչքերը փակել են հատուկ կապիչներով:
Reddit-ի օգտատերերի մի մասին չի զարմացրել լուսանկարը, քանի որ մերձավորարևելյան չվերթների համար նման իրավիճակը սովորական է։










































