Թուրքիան հույս ունի 2017 թ. մոտ 5 մլն ռուս զբոսաշրջիկի ընդունել: Այս մասին RIA Novosti-ն ասել է World Tourism Forum-ի նախագահ Բուլութ Բաղջին:
«Մենք սպասում ենք և պատրաստ ենք այդքան հյուրեր ընդունել Ռուսաստանից (5 մլն)»,- ասել է գործակալության զրուցակիցը Մոսկվայում ռուսական առաջին World Tourism Forum գագաթնաժողովում:
«Ձեր երկիրը շատ մեծ է: 2015 թ. Թուրքիան 6-րդ երկիրն էր աշխարհում ընդունած զբոսաշրջիկների թվով: Ռուսները բացի Թուրքիայից՝ այցելում են նաև Թաիլանդ, Իսպանիա, Իտալիա, շատ այլ երկրներ ևս: Մենք պատրաստ ենք, որպեսզի ռուս զբոսաշրջիկների մի մասը նորից Թուրքիան նախընտրի մյուս զբոսաշրջային ուղղությունների փոխարեն: Մենք պատրաստ ենք դրան և հուսով ենք, որ 2017 թ. մեր երկրում մոտ 5 մլն ռուս կհանգստանա»,- ասել է Բաղջին:








































