ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում քննադատել է The New York Times և The Washington Post պարբերականներին:
«Ժողովրդականությունը կորցնող The New York Times-ը ամենասկզբից սխալվել է իմ հարցում: Նրանք պնդում էին, որ ես կպարտվեմ փրայմերիզներում, իսկ հետո նաև ընտրություններում: Սուտ լուրեր:
Իմ մասին ռեպորտաժները The New York Times-ում և The Washington Post-ում այնքան անարդար և չար էին, որ NYT-ը ստիպված եղավ ներողություն խնդրել իր պակասող լսարանից:
Նրանք ճիշտ չէին իմ հարցում ամենասկզբից և մինչև հիմա չեն փոխել իրենց դիրքորոշումը: Նրանք այն երբեք չեն փոխի: Դա անազնիվ է»,- գրել է ԱՄՆ նախագահը:










































