Այս գիշեր դադարել են գործել Ադրբեջանի կառավարական գրեթե բոլոր կայքերը: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կայքերը «կենդանացել են» միայն առավոտյան և վերսկսել բնականոն աշխատանքը:
Գիշերային պատահարի մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը ադրբեջանցի օգտատերերին տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Ամենատարածվածն այն է, որ ադրբեջանական կառավարական կայքերը ենթարկվել են ցանցահենային հարձակման:







































