ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարությունը կայցելի Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված հերոսների հիշատակին:
«Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն: Դուք գիտեք, որ ամեն տարի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահը բարձրագույն սպայական կոչումներ է շնորհում, ինչպես նաև պետական պարգևներ հանձնում այն զինվորներին, սպաներին, ովքեր աչքի են ընկել խիզախությամբ, քաջությամբ և հերոսական արարքներով»,-ասաց Սարգսյանը:
Նա հավելել է, որ երեկոյան տեղի կունենա «Ազգ-բանակ» խորագրով տոնական համերգ՝ նվիրված հայկական բանակի 25-ամյակին: Հունվարի 29-ի առավոտյան Մայր Աթոռում և հանրապետության բոլոր թեմերում կմատուցվի պատարագ:









































