Վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ առաջին տեղակալ, տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի փոխանցմամբ՝ խորհրդի նիստը ընտրել է նոր խորհուրդ, որին անդամակացել են 35 ներկայացուցիչներ, ընտրվել են ՀՀԿ նախագահի տեղակալներ:
Ավագների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, Երևանի կառույցի նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը:






































