Վանո Եղիազարյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, նա Վանաձորի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահա …
ԷՍ ԷԼ ԻՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Հովիկ Աբրահամյանի հայտարարության հետ բացարձակապես կապ չունի, նրան չի էլ հասնի, բայց դե ոչինչ, մի կերպ կդիմանամ…
Ես` Վանո Եղիազարյանս, հրապարակայնորեն հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, այսուհետ իմ կուսակցությունը գրականությունն է, ազատ ու անկախ հայ մարդու և մտավորականի կոչումը, որի համազգային կուսակցապետը տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացին է, մարզայինը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ովքեր երբեք չեն դավել իրենց կուսակից ընկերներին` հայ գրողին ու գիտնականին:
Անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:







































