Լեդի Գագայի փոխակերպումներն արդեն ոչ ոքի չեն զարմացնում: Չնայած որ նրա ոճը դեռ շարունակում են քննարկել: Ներկա պահին երգչուհին ակտիվորեն զբաղվում է իր նոր սինգլի՝ Applause-ի տարածմամբ, ինչպես նաև MTV VMA արարողության թիզերի ներկայացմամբ, որը կբացի հենց Լեդի Գագան:
Նա շարունակում է փորձարկումներ անցկացնել իր արտաքինի հետ: Երգչուհու նախկին ոճաբանը հավատացնում է, որ նա օրական 12 անգամ փոխում է հագուստը, իսկ մենք այժմ կարող ենք ասել, որ նա ամեն օր փոխում է սանրվածքը:
Շաբաթ օրը Լեդի Գագան հասարակության մեջ դուրս է եկել երկար, սև մազերով, արդեն կիրակի օրը նրա մազերը զգալիորեն կարճացել են: Երկուշաբթի առավոտյան նա ցուցադրել է իր հարթ շիկահեր սանրվածքը, իսկ ահա երեքշաբթի օրը նա ներկայացել է երկար կարմրահեր, թեթևակի գանգրացված մազերով:









































