Կոմիտաս 5 հասցեում այսօր առավոտվանից սկսված քաշքշուկն ի վերջո ավարտվեց այն բանից հետո, երբ դադարեցվեց շենքի շինարարությունը: Բնակիչները թեև տեղեկացան, որ շինարարությունը վաղն առավոտվանից սկսվելու է, այդուհանդերձ հեռացան, երբ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը հորդորեց նրանց գալ և պայքարել իրենց իրավունքների համար վաղն առավոտյան՝ ժամը 6-ին։
«Կհանդիպենք մի քանի ժամից»,- ասաց բնակիչներից մեկը:










































