Transparency International (TI) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կոռուպցիայի աճի մասին և դրանում մեղադրել է այդ թվում պոպուլիստ քաղաքական գործիչներին, որոնց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենը։ Այս մասին ասվում է կազմակերպության՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» ամենամյա զեկույցում։
TI-ն կարծում է, որ այն քաղաքական գործիչները, որոնք հաճախ դիմում են պոպուլիզմի, իրենց ելույթներում սահման են անցկացնում «կոռումպացված էլիտայի» և մարգինալ աշխատավորական դասի միջև։ Իսկ գործնականում խոսք չի գնում կոռուպցայի դեմ որևէ պայքարի մասին։ Կազմակերպությունը նաև նշել է, որ Թրամփը մտադիր է հրաժարվել հակակոռուպցիոն օրենքների մի մասից։







































