WATERisLIFE նախաձեռնությունը Քենիայում խմելու ջրի խնդրի լուծմանն ուղղված արշավ է սկսել: Նկարահանող խմբի անդամները Քենիայում հանդիպել են 4 տարեկան տղայի, ով երբեք դուրս չի եկել իր աֆրիկյան գյուղի սահմաններից՝ ի կատար ածելու այն բոլոր արկածները, որոնց մասին երազում են մինչ մահանալը:
Նրան տրվել է օդապարիկով թռչելու, օվկիանոսը տեսնելու և այլ հնարավորություններ:
Այնտեղ, որտեղ նա ապրում է, ոչ մաքուր խմելու ջուրը խլում է 5 երեխաներից 4-ի կյանքը՝ մինչ 5 տարեկան դառնալը:
Երկու րոպեանոց հուզիչ ֆիլմը Քենիայում խմելու ջրի հարցի կարգավորմանն ուղղված ներդրում անելու կոչ է համաշխարհային հանրությանը:









































