Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր. մամուլ

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում անդրադառնում է երեկ ՀՀ կառավարության 3-րդ շենքում տեղի ունեցած ինքնասպանությանը և գրում է.

 «Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության եւ գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար  մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում: Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ: Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել եւ դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում:

 «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:

 – Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում