Laraki Design մարոկկոական զբասանավեր կառուցող ընկերությունը Laraki Epitome կոչվող մեծ արագություն ունեցող ավտոմեքենա է կառուցել:
Կալիֆոռնիայում Monterey Motor Week ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ավտոմեքենան դեռևս կոնցեպտ է համարվում:
Այն կառուցված է Chevrolet Corvette-ի նախորդ սերնդի հարթակի հիման վրա: Այն կշռում է 1270 կգ: Ըստ մշակիչների՝ ավտոմեքենայի շարժիչը կունենա մինչև 1750 ձիաուժ հզորություն՝ այսպես ասած, «սնվելով» 2 բաքերի բենզիններից:
Laraki Epitome-ը վառելանյութի համար նախատեսված 2 բաք կունենա:
Մեքենան 2 մլն դոլար կարժենա:










































