Իտալացի հանրահայտ դերասանուհի, գեղեցկուհի Սոֆի Լորենը 78 տարեկան հասակում փայլել է Ռիո դե Ժանեյրոյի կարմիր գորգի վրա: Նա մասնակցել է Բրազիլիայում Pirelli օրացույցի ամենամյա ցուցադրությանը:
Դերասանուհին ողջ ուշադրությունը հրավիրել է իր վրա՝ ստվերում թողնելով այնպիսի գեղեցկուհիների, ինչպիսիք են Պետրա Նեմկովան, Էլիզա Սեդնաուին և Իզաբել Ֆոնտանան:
Չթառամող գեղեցկուհի Լորենը նկարահանվել է Pirelli-ի համար 2007 թ., երբ 72 տարեկան էր: Նա ամենատարեց մոդելն է եղել, ով եբևէ լուսանկարվել է օրացույցի համար: Օրացույցի ներկայացման ժամանակ Լորենը սպիտակ, մինչև հատակը ձգվող ադամանդակուռ զգեստ է կրել։
Նրա ընկերակցությամբ հայտնվել են ամերիկացի դերասաններ Օուեն Ուիլսոնը և Սթիվեն Դրոֆը:












































