Միշել Օբաման, որին հաշված ժամեր հետո կդադարի լինել Միացյալ Նահանգների առաջին տիկինը, իր հրաժեշտի գրառում է արել Twitter սոցցանցի պաշտոնական միկրոբլոգում:
«Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր: Ի սրտե շնորհակալ եմ»,-գրել է Միշել Օբաման։
Միշել Օբաման գրառմանը կից հրապարակել է լուսանկար, որում գրկախառնված է գործող նախագահ Բարաք Օբամայի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որից հետո Միշել և Բարաք Օբամաները կլքեն Սպիտակ տունը։











































