Ամերիկացի դերասան Ջեք Նիքոլսոնը թոշակի է անցել։ Այս մասին հաղորդում է Yahoo Movies UK-ը՝ վկայակոչելով դերասանի ընկեր և գործընկեր Պիտեր Ֆոնդային։
«Կարծում եմ, որ նա հանգստի է անցել»,-ասել է Ֆոնդան և հավելել, որ չի ցանկանում խոսել Նիկոլսոնի փոխարեն։
Նրա խոսքով՝ դերասանը մեծ աշխատանք է կատարել և ֆինանսական մեծ հաջողության է հասել։ Նիքոլսոնը չի նկարահանվել ֆիլմերում 2010 թվականից հետո։







































