Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, հաղորդում է «Միր 24» հեռուստաալիքը։
Կողմերը պայմանավորվել են համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրել, որը չի հակասում Մոլդովայի կողմից նախկինում ստորագրված պայմանագրերին։
«Մենք լիակատար փոխըմբռնում ունենք առ այն, որ պետք է բարենպաստ միջոցներ ստեղծենք բիզնես վարելու և մեր քաղաքացիների, այդ թվում աշխատանքային միգրացիայի համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Դոդոնն իր հերթին նշել է, որ հաջորդ քայլը կլինի ճանապարհային քարտեզը, որը կազմելու համար անհրաժեշտ է վերանայել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի դրույթները։ Մոլդովայի նախագահը նաև հույս է հայտնել խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո չեղարկել ԵՄ-ի հետ 2014թ․ ստորագրված համաձայնագիրը։










































