Լիբանանի բանակը պետք է պատասխանի Սիրիայի տարածքից իրականացվող ցանկացած հարձակման՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:
Լիբանանյան The Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ նախագահը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին Լիբանանը սիրիական տարածքից հերթական անգամ ենթարկվել է հրթիռակոծման:
«Լիբանանի բանակը պետք է պարզի, թե ով է մեր ուղղությամբ կրակ բացել: Այնուհետև պետք է պարզել, թե ինչպես մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասվում է Սուլեյմանի հայտարարությունում:
Լիբանանյան ԶԼՄ-ները նշում են, որ կիրակի Սիրիայից անհայտ ուժերը մի քանի հրթիռ են արձակել Լիբանանի ուղղությամբ:
Որոշ տվյալներով՝ հրթիռակոծումը կարող է կազմակերպված լինել սիրիացի ապստամբների կողմից, ովքեր որոշել են հարված հասցնել «Հըզբոլլահ»-ի դիրքերին, որն աջակցում է Ասադին:









































