Թուրքիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական բարեփոխման հիմնական դրույթները, որոնք վերաբերվում են կառավարման նախագահակն ձևին անցում կատարելուն, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական ձևից անցում կատարել նախագահականի, խորհրդարանին ներկայացրել է Արդարություն և զարգացում իշխող կուսակցությունը։
Պատգամավորները հաստատել են սահմանադրությունում ուղղումներ մտցնելու մասին օրինագծի հոդվածները, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները։








































