Կառավարության այս տարվա առաջին նիստը տևեց ընդամենը քսան րոպե: Վարչապետ Կարեն Կարապետյանը կատակեց՝ չնայած ինքն ասել էր, որ 2017 թվականը լինելու է ծանր տարի, բայց առաջին նիստը շատ թեթև անցավ:
«Իրականում այս տարի ռեժիմը պետք է լինի ավելի ծանր», ասաց Կարեն Կարապետյանը:
Այնուհետև նա նիստի մասնակիցներից հետաքրքրվեց՝ հանգստյան օրերը շատ չէի՞ն:
Բայց ի պատասխան որևէ արձագանք չլսվեց:
«Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք», առաջարկեց Կարեն Կարապետյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































