Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

ՀՀԿ-ն հարամել է մեր մարզպետը. դպրոցի տնօրենը հետ է վերադարձնում ՀՀԿ անդամատոմսը և խոստանում նոր փաստեր բացահայտել

Գուգարք համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Մացակյանը դեռ նախորդ տարեվերջին ահազանգում էր՝ դեկտեմբերի 27-ին դպրոցի տնօրենի ընտրությունները կավարտվեն հօգուտ Լոռու մարզպետի կամայական որոշման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ հենց այդպես էլ եղել է: «Խնդիրը բացասական լուծում ստացավ, գերադասեցի լռեմ մինչև նախընտրական շրջանը, նոր իմ քայլերը ձեռնարկեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դպրոցի արդեն նախկին տնօրենը մեզ պատմել էր, որ մարզպետը ասել է՝ չենք ուզում դու լինես դպրոցի տնօրեն, ավելի հարմար թեկնածու ունենք։ Դու իմ սև ցուցակում ես: Տնօրենի պնդմանը, որ գոնե կենսաթոշակային տարիքը լրանալն աշխատի՝ մարզպետը մերժել է։ «Նրան ասել եմ՝ իմ 63 տարեկանը լրանում է 2017-ի հուլիս 1-ին, 6 ամիսը ես աշխատեմ, հենց հիմա 2017 թվականի հուլիսի 1-ի օրով ազատման դիմում գրեմ, ստորագրեմ տամ ձեզ։ Ամոթ է, այսքան տարի աշխատել եմ, գործազուրկի կարգավիճակո՞վ պետք է գնամ թոշակի։ Ասում է՝ այո, տենց պետք է լինի»:

Տնօրեն է դարձել դպրոցի նախկին փոխտնօրեն Կարինե Սարիբեկյանը, ում ընտանիքը, ինչպես նշեց նախկին տնօրենը, մարզպետի հետ սերտ կապեր ունի. «Մոտիկությունը թվաբանություն ունի, թվաբանությամբ բոլորը իրար հետ մոտ են, բայց հո մեկը մյուսի հորեղբոր տղա՞ն չէ»,- ասաց Սամվել Մացակյանը:

Հանրապետական Սամվել Մացակյանը խոստանում է առաջիկայում ՀՀԿ-ի հետ կապված նոր փակագծեր բացել: Հիմա բացում է փակագծերից մեկը. «Հանրապետական կուսակցությունից պիտի հրաժարվեմ ու շատ վատ ձևով պիտի հրաժարվեմ: Արարողություններ կլինեն, կտեսնեք: Ես անձամբ նախագահից եմ ստացել իմ անդամատոմսը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ից ոչ ոք այս ընթացքում չի արձագանքել տեղի ունեցածին: Ընտրություններին խոստանում է աշխատանք իրականացնել Հանրապետականի դեմ. «Մի քիչ շատ եմ փոշմանել իմ ապրածի և իմ արածի համար»,- ասաց 2001-ից ՀՀԿ շարքերը համալրած Սամվել Մացակյանը:

Ընտրություններին միշտ աշխատել է ՀՀԿ-ի համա՞ր՝ հարցին էլ պատասխանեց. «Ճիշտն ասած, աշխատել եմ այն գաղափարի համար, որը ես ընդունել եմ: Ես ընդունել եմ մեր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի գաղափարները, բայց այսօր տեսնում եմ, որ այդ կուսակցությունը հարամել են մեր մարզպետը, մեր կրթության վարչությունում նման մարդիկ, բոլորդ էլ գիտենք նրանց: Ես սպասում եմ նախնըտրական շրջանին, որի ժամանակ խոստանում եմ շատ փաստեր բացահայտել: Միշտ ասել եմ՝ իմ պայքարը բարոյական դաշտում է, որոշ մարդկանց «բարոյական» դեմքերը պիտի բացեմ, ում ճանաչում եմ, ում հետ աշխատել եմ»,- ասաց Սամվել Մացակյանը՝ հավելելով, որ ինքը դուրս է գալիս ուրիշ պայքարի:

«Ընդդիմություն կդառնամ կամ չեմ դառնա, համենայնդեպս ես իմ ճիշտը կապահովեմ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում