Հարավկորեական դատախազությունը կհարցաքննի Samsung ընկերության ղեկավար Լի Չժե Յոնային երկրի նախագահի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի գործով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Samsung-ի ղեկավարը որպես վկա հարցաքննության է կանչվել հունվարի 12-ին։ Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք մեղադրանք կառաջադրվի նրա կամ ընկերության այլ ղեմավարների դեմ։
Samsung-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանությունից։ Քննիչները կասկածում են, որ ընկերության դուստր երկու կառույցների միաձուլումը հնարավոր է նպատակ է ունեցել աջակցել նախագահի մտերիմ ընկերուհու հիմնադրամներին և ընկերություններին, ով ևս մասնակից է կոռուպցիոն սկանդալին։









































