ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները և «Թալիբան»-ի աֆղան ծայրահեղականները «սրբազան պատերազմ՝ ջիհադ» են հայտարարել միմյանց դեմ։ Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Մաշալ ռադիոկայանի հաղորդագրությունը։
Ռադիոկայանը, վկայակոչելով Աֆղանստանի հարավային Հելմենդ նահանգի ղեկավարին, պնդում է, որ ոստիկանության տամադրության տակ է գտնվում համապատասխան փաստաթղթեր։
Նշենք, որ վերոնշյալ ահաբեկչական խմբավորումները 2015թ․ գարնանը ևս ջիհադ էին հայտարարել միմյանց։








































