Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Մինսկի խմբի հայտարարությունը «ապտակ էր զոհի՝ հայկական կողմի դեմքին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ: Հավասարության նշան դնելը՝ այն դեպքում, երբ դիվերսիոն հարձակում է եղել, ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված:

– Շատ վատ: Դա անարդար, անթույլատրելի և իր անընդունելիությամբ բավական ցինիկ հայտարարություն էր, որ ապտակ էր զոհի՝ հայկական կողմի դեմքին: Այլ խնդիր է, որ իր խիստ կրավորական պահվածքով Երևանը վաստակել էր այդ ապտակը, բայց ամեն դեպքում այն, ինչ արեցին համանախագահ անձինք, անթույլատրելի էր:

Իսկ այդ ամենը պայմանավորված է, իհարկե, Երևանի դիրքորոշմամբ: Երևանը տարիներ շարունակ Արցախի անկախության ճանաչման անհեթեթ գաղափարին կառչած՝ Ադրբեջանից ճանաչում և խաղաղություն է աղերսում և ստանում է պատերազմ ու հարձակումներ: Ապրիլից հետո Ադրբեջանը նվաճումներ ունեցավ՝ թե՛ տարածքային, թե՛ հայկական կողմին զոհեր պատճառելու և թե՛ նաև սեփական մարտական ոգին բարձրացնելու ու հայկական կողմի ռազմական թույլ կողմերը բացահայտելու առումով: Դրանից հետո Երևանը դարձյալ ոչինչ չարեց: Հակառակը՝ հնչեցին կոչեր կորուստների հետ փաստացի հաշտվելու մասին: Բնական է, որ դրանով ուժեղանալու էին Ադրբեջանի դիրքերը, և Հայաստանն ավելի էր արժեզրկվելու միջնորդների աչքում: Հիմա ինչո՞ւ անհարմարություն պատճառել մի կողմի, որ ի տարբերություն հայկականի՝ իրեն ուղղված քննադատություններին շատ կոշտ է արձագանքում, տնտեսական և ֆինանսական մեծ հնարավորություններ ունի և ապրիլին իրեն դրսևորել է որպես, գոնե ռազմավարական առումով, պոտենցիալ շահումների ընդունակ կողմ: Հայկական կողմը, միևնույն է, կրավորական է իրեն պահում և ո՛չ պահանջել է դեկտեմբերի դատապարտում, ո՛չ նեղանալու է իրեն իր ագրեսորին հետ նույն հարթությունում դնելուց և ո՛չ էլ քաղաքական պարտվողական գիծն է փոխելու: Ուրեմն պետք է սիրաշահել նրան, որն ատամ է ցույց տալիս, և որն այդ առումով առավել մեծ հարգանքի է արժանի: Եվ արդյունքում կա, եղել են և էլի կլինեն նման հայտարարություններ:

– Ինչպե՞ս պետք է արձագանքեր հայկական կողմը: Արդյոք Էդվարդ Նալբանդյանի արձագանքը բավարա՞ր է:

– Նկատի ունեք այն արձագանքը, որ վստահաբար ԱԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արմենպրեսին» տրվելիք հարցազրույցի տեսքով, որպեսզի հանկարծ ուղղակի պատասխան-ուղերձ չլինի՞ համանախագահներին: Դա արձագանք չէ, դա տխուր մի շշուկ է փոքրիկ նեղացածության, որ ավելի լավ էր՝ լռության տեսք ունենար, եթե պետք է առավել ցուցադրեր Երևանի թուլությունը: Իսկ հայկական կողմը պետք է վարվեր այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր իրեն հարգող պետություն: Այնպես, ինչպես վարվում են Իսրայելը, Ֆիլիպինները, անգամ դե-ֆակտո տրոհված Իրաքը և նույնիսկ փոքրիկ լեռնային Բութանը: Երևանը պետք է հայտարարեր, որ համանախագահների հայտարարությունը անթույլատրելի է, որ բոլորը գիտեն, թե ով է հարձակվող կողմը, որ նման պարագայում չի կարելի հավասարության նշան դնել, և որ Հայաստանը պահանջում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ իրենց ներկայացուցիչներից պահանջել իրավիճակին համարժեք գնահատականներ տալ: Երևանը պետք է հայտարարեր, որ համանախագահների հայտարարությունը անթույլատրելի է, ինքնագլուխ է, այն վստահաբար չի արտահայտում իրենց ներկայացրած միջնորդ երկրների տեսակետները, որովհետև դեմ է գոնե այդ երկրների մեծամասնության գաղափարախոսությանն ու սկզբունքներին, որովհետև զոհին հանցագործի հետ նույն աստիճանին է դնում, որ բոլորը գիտեն, թե ով է հարձակվող կողմը, որ նման պարագայում չի կարելի հավասարության նշան դնել, և որ Հայաստանը պահանջում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ իրենց տվյալ պարագայում վերահսկողությունից դուրս պահող անձանց-համանախագահ-ներկայացուցիչներից պահանջել իրավիճակին համարժեք գնահատականներ տալ: Վստահ եմ, որ, օրինակ, ամերիկյան վարչակազմի այս անցումային փուլում հիմա պետդեպում առավել մեծ հարցերով են զբաղվում քան դեկտեմբերյան դիվերսիան է Հայաստանի դեմ: Մոտավորապես նույն իրավիճակն է Կեդ´Օղսեում և բացառված չէ, որ այնտեղ նույնպես սեփական մերկայացուցչին այս փուլում առավել լայն ինքնուրույնություն տված լինեն:

– Պարոն Մարտիրոսյան, հնարավո՞ր է, որ այս հայտարարությունը պայմանավորված է համանախագահների փոփոխությամբ:

– Ոչ: Ինչպես արդեն ասացի՝ այն պայմանավորված է Ադրբեջանի տնտեսական և ռազմավարական մեծացող կարևորությամբ և արժանապատիվ կեցվածքով, ինչպես նաև Հայաստանի՝ ճիշտ հակառակ հանգամանքներում իրեն դնելով: Այլ պատճառներ չկան:

 – Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանը չի հանձնում դին:

– Եթե Հայաստանը չի հանձնում՝ լավ է անում: Իհարկե, ինչ-որ պահի կհանձնի: Պահելն անիմաստ է: Վստահ եմ, որ ինչ-որ բաների շուրջ գաղտնի բանակցում են: Ասենք՝ ինչ ստանալ այդ դիակի դիմաց: Ես կուզեի, որ Հայաստանն իրեն այնքան գնահատեր, որ հայ ռազմագերուն պահանջեր Ադրբեջանից դիակի դիմաց: Եվ դա աներ հրապարակայնորեն, որպեսզի Ադրբեջանի մերժումն առավել ցավալի գնահատվեր Ադրբեջանում, և բարոյական ու հանրային ճնշում առաջանար այդ երկրի ներսում՝ ռազմագերուն Հայաստանին հանձնելու համար: Թե հետո ինչպիսի դատական կամ քննչական գործողություններ կաներ Հայաստանն իր սեփական ենթադրյալ դասալիքի հետ՝ դա արդեն այլ հարց է: Ամեն դեպքում այս ամենը մեկ մեծ, երկար քաղաքական շղթայի մի օղակն է միայն: Եվ այդ շղթան դեռ երկար կարող է ձգվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում