Կիրակի Ճապոնիայում ժայթել է Սակուրաձիմա հրաբուխը, որը գտնվում է երկրի հարավարևմտյան Կագոսիմա պրեֆեկուրայում:
Խառնարանից արտանետված ծխի սյունը հասել է 5 կմ բարձրության՝ հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Օդերևութաբանները հայտնել են, որ ժայթքումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16.31-ին: Նկատելի են եղել խառնարանից դուրս թռչող խոշոր քարեր:
Հրաբխային արտանետումների հոսքի երկարությունը լեռան հարավարևելյան լանջին հասել է մոտ 1 կմ-ի:









































