Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մինսկի խումբը գուցե փորձել է առանձնահատուկ շեշտ դնել հենց դիակի վերադարձի վրա. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի հունվարի 9-ի հայտարարության մեջ միակողմանի է այն հանգամանքը, որտեղ հավասարության նշան է դրվում հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի համար՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ համաձայնելով, որ դա օբյեկտիվ մոտեցում չէ և խեղաթյուրում է փաստը, քանի որ իրականում ադրբեջանական կողմն էր իրականացրել դիվերսիոն հարձակումը ՀՀ ԶՈՒ սահմանապահ դիրքերի վրա:

Արձանագրելով, որ այս մասով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից՝ քաղաքագետը միաժամանակ նշեց, թե չի կարծում, որ Մինսկի խմբի համանախագահող պետությունները փոխել են իրենց քաղաքական մոտեցումները հակամարտող կողմերի հանդեպ: Մեր զրուցակցի խոսքով՝ հայտարարությունը հիմնականում կապված է հումանիտար խնդրի և ադրբեջանցի զինծառայողի դիակը չվերադարձնելու հանգամանքի հետ:

«Հիմնականում սա կապված է հումանիտար խնդրի հետ: Հասկանալի է, որ ուշ թե շուտ հայկական կողմը կվերադարձնի դիակը, պարզապես ադրբեջանական կողմը, փորձելով արագացնել այդ գործընթացը, փորձում էր քարոզչական ինչ-որ դիվիդենդներ ստանալ, Մինսկի խումբն էլ երևի թե գնաց այդ հանգամանքին: Ինձ համար միակողմանի է միայն այն, որ Մինսկի խումբը նշում է, թե կողմերն են իրար մեղադրում, չնայած հասկանալի է՝ դա ադրբեջանական կողմն է արել, և հասկանալի է, թե ինչ դրդապատճառներ է դա ունեցել»,- մեկնաբանեց քաղաքագետը:

– Պարոն Մինասյան, համաձայնեք, որ մի բան է անկողմնակալությունը կամ օբյեկտիվ սկզբունքով խնդիրը մեկնաբանելը, բայց մեկ այլ բան է իրականության, փաստի խեղաթյուրումը, որովհետև երբ արհեստական հավասարություն ես դնում կողմերի միջև կոնկրետ միջադեպի համար, դրանով աղավաղվում է իրականությունը, այդպես չէ՞:

– Այո, միանշանակ, այդ հանգամանքը կա, և նույնպես երևի պետք է նշել, որ այդ իմաստով այս հայտարարությունը մի քիչ տարբերվում է նախորդներից:

– Իսկ այդ փոփոխությունը ինչո՞վ եք բացատրում:

– Չէ, ես չէի ասի՝ դա փոփոխություն է: Կարծում եմ՝ դա միայն կապված է այն հանգամանքի հետ, որ հումանիտար սկզբունքներից ելնելով՝ Մինսկի խումբը գուցե փորձում էր առանձնահատուկ շեշտ դնել հենց դիակի վերադարձի վրա: Միգուցե պետք էր վերադարձնել ավելի շուտ:

– Պարոն Մինասյան, բայց Մինսկի խմբի համանախագահները մարդասիրության մասին չբարձրաձայնեցին 2014-ին…

– Միանշանակ, միանշանակ, հասկանում եմ, և՛ ուղղաթիռի միջադեպի, և՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց չեմ կարծում, որ եթե ադրբեջանցիներն այդպես են անում, մենք էլ պիտի նմանվենք իրենց:

– Ուրեմն ինչո՞վ բացատրենք այս խտրական մոտեցումը: Գուցե իրոք քաղաքական ենթատե՞քստ կա այդ շեշտադրումների մեջ:

– Չեմ կարծում: Միգուցե քարոզչական աշխատանքի խնդիր է և պետք է ավելի ակտիվ քարոզչական աշխատանք տանել՝ այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահների հետ:

– Իսկ եթե հարցին նայենք հայկական կողմի տեսանկյունից, ինչո՞ւ է հայկական կողմը պահում դիակը: Դա՞ էլ ինչ-որ քաղաքական հարցի կամ պահանջի հետ է կապված:

– Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ, որովհետև ճիշտն ասած՝ ինձ համար անհայտ է այդ հանգամանքը, թե ինչու է հայկական կողմը ձգձգում վերադարձը: Գուցե կան այլ պատճառներ, որոնցից ես տեղյակ չեմ, բայց իրականում արդեն երկար ժամանակ է անցել միջադեպից, կարելի էր դա վերադարձնել: Չեմ կարծում, որ մենք որևէ ձևով պիտի կրկնենք ադրբեջանցիների քայլերը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում