Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոր կայսեր գահակալման արարողությունն անցկացնել 2019 թվականի հունվարի 1-ին։ Այս մասին հայտնում է տեղի «Սանկեյ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ նման հնարավորություն նախատեսող օրինագիծը ծրագրվում է ներկայացնել այս տարվա մայիսին։
Ներկայիս կայսր Ակիհիտոն օգոստոսին ժողովրդին հղված հեռուստաուղերձում ակնարկել էր, որ ցանկանում է լքել գահը։ 83-ամյա կայսրին փոխարինելու կգա նրա ավագ որդին՝ Նարուհիտոն։
Այդուհանդերձ, Ճապոնիայի գործող սահմանադրությունը չի նախատեսում գահից հեռանալու հնարավորություն, ինչի հետ կապված՝ ճապոնական կառավարությունն ուղղումներ է պատրաստում։









































