Աբերդին և Էդինբուրգ համալսարանների հետազոտողները եկել են եզակի բացահայտման: Նրանք հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապող կանանցից ծնված երեխաները մինչև 55 տարեկանում ավելի շատ են հակված մահացության , քան նորմալ քաշով կանանցից ծնված երեխաները: Բացի դրանից՝ գեր կանանցից ծնված երեխաները 29 %-ով ավելի շատ են հակված կաթվածի, ստենոկարդիայի կամ ինֆարկտի պատճառով հայտնվել հիվանդանոցում:
Ավելի վաղ հետազոտությունը ցույց է տվել, որ ավել քաշով մայրերի երեխաները սրտային հիվանդությունների, շաքարախտի և ճարպակալման ավելի մեծ վտագի են ենթակա: Նոր հետազոտությունը էլ ավելի հեռու է գնացել և ցուցադրել է, որ նրանց՝ երիտասարդ տարիքում մահանալու հավանականությունն ավելի մեծ է:
Տարբերակներից մեկի համաձայն՝ ավելորդ քաշը հղիության ժամանակ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ապագա երեխայի ախորժակի վերահսկման և էներգետիկ նյութափոխանակության համար:







































