Նավիգատոր-ջինսեր, շարժման ներկառուցված ցուցիչներով վերնաշապիկ, գոլֆի «խելացի» գնդակ և դիսփլեյով ուսապարկ. այս և այլ ինովացիաներ ներկայացվել են Լաս Վեգասում ավարտին մոտեցող CES Gadget Show ցուցահանդեսում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Spinali Design մոդելը կարող է տատանել աջ կամ ձախ գրպանը՝ այդ կերպ ցույց տալով ճանապարհը։ Մշակողները ստեղծել են նաև բիկինի, որը կարող է «որոշել», թե երբ այլևս պետք չէ մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։
Ճապոնական Xenoma ընկերության մասնագետները ստեղծել են «Е-վերնաշապիկ», որը հանդերձված է ցուցիչներով, որոնք հետևում են մկանների շարժին, շնչառությանը, քրտնարտադրությանը և մարմնի ջերմաստիճանին։
Ֆրանսիացի մշակողները ցուցիչներով ու միկրոհամակարգիչներով են հանդերձել նույնիսկ գոլֆի գնդակը։
Նրանք սկաներով են զինել աղբամանը, որը կարող է ֆիքսել նետված փաթեթների շտրիխ-ծածկագրերը և ցույց տալ՝ դրանց կրկնակի վերամշակման հնարավորություն կա՞ թե՞ ոչ։














































